Կարևոր իրադարձություններ

Պետք է շնորհակալություն հայտնենք Օբամային. նա մատնանշում է ցեղասպանության հանցագործության բոլոր տարրերը (տեսանյութ)

24 Ապրիլ, 2016 14:02
Պետք է շնորհակալություն հայտնենք Օբամային. նա մատնանշում է ցեղասպանության հանցագործության բոլոր տարրերը (տեսանյութ)

Այն, ինչ միջազգային փաստաթղթերում անվանվում է ցեղասպանություն, Օբաման ուղղակի այդ ամբողջ բովանդակությունը արատաբերում է իր ելույթում: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում Shabat.am-ի հարցին ի պատասխան լրագրողներին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ավիթ Հարությունյանը:

«Իհարկե, ցանկալի կլիներ, որ արտասանի, բայց Օբաման հանդիսանում է իրավաբան, իր մասնագիտությունը իրավաբանությունն է, և եթե դուք նայեք ինչ ձևակերպումներ է նա օգտագործում արդեն երրորդ տարին շարունակ, ապա կտեսնեք, որ նա ուղղակիորեն մատնանշում է ցեղասպանություն հանցագործության բոլոր տարրեը»,-ասաց նախարարը:

Դավիթ Հարությունյանի կարծիքով, մենք հակառակ քայլը պետք է կատարենք. «Մենք պետք է հայտնենք մեր շնորհակալությունը, որ մարդը, փաստացի, անվանում է ուղղակի ցեղապաանություն: Նա չի արտաբերում ցեղասպանություն բառը, դա թերևս քաղաքական նպատակներով, ցավալի է, բայց ամենակարևորը, չկա մի տարր ցեղասպանության, որը նրա խոսքում արտահայտված չլինի»:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթից՝ օգտագործելով Մեծ եղեռն տերմինը

 

Լրահոս

Դիտել ավելին