Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանությունից 101 տարի անց աշխարհը դեռ անելիք ունի. Հովիկ Աբրահամյան

24 Ապրիլ, 2016 13:10
Հայոց ցեղասպանությունից 101 տարի անց աշխարհը դեռ անելիք ունի. Հովիկ Աբրահամյան

Ամբողջ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ միայն հնարավոր կլինի ապագայում կանխել նոր ցեղասպանությունների իրականացումը: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մենք շարունակելու ենք մեր արդար գործը, շարունակելու ենք պայքարել, և ես կարծում եմ, որ արդարությունը պետք է վերականգնվի և որքան շուտ, այնքան լավ: 101 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, և այստեղ ամբողջ աշխարհը նույնպես անելիք ունի: 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն է, որը պետք է դատապարտվի համայն աշխարհի կողմից: Սա է միակ ճանապարհը` պայքարելու, որ նման ցեղասպանոություններ այլևս չկրկնվեն: Մենք, դատապարտելով և ոգեկոչելով զոհվածների հիշատակը, ապագայում պետք է կառուցենք մեր հայրենիքը, ինչպես նաև Արցախը` հայկական երկրորդ հանրապետությունը, և դա է միակ ճանապարհը ողջ աշխարհին ամեն օր, ամեն վայրկյան ապացուցելու, որ թուրքը ցեղասպան է, մարդասպան է: Գործընթացը կհամարվի ավարտված, երբ Թուրքիայի իշխանությունը և թուրք ժողովուրդն ընդունեն իրենց նախնիների կողմից իրականացված ցեղասպանությունը»,- նշել է ՀՀ վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին