Կարևոր իրադարձություններ

101 տարի անց, մենք ունենք 1,5 միլիոն սուրբ, ինչն առավել քան հերիք է ամբողջ պատմության համար

24 Ապրիլ, 2016 13:54
101 տարի անց, մենք ունենք 1,5 միլիոն սուրբ, ինչն առավել քան հերիք է ամբողջ պատմության համար

Իմ կարծիքով, Հայոց ցեղասպանության ամենաողբերգական ու նվաստացուցիչ առանձնահատկությունը ոչ թե զոհերի թիվն է, այլ այն, որ բացի մի քանի բացառություններից, մի ամբողջ ազգ սրի գնաց հլու-հնազանդ։
Չեմ կարծում, որ մեր ցավն ու կորուստի զգացումը լինեին ավելի քիչ, եթե սպանվեր ոչ թե 1․5 միլիոն, այլ՝ 1 միլիոն, 700,000, կամ էլ 2 միլիոն։ Ես դեռ դպրոցական տարիներից տարակուսում էի, թե ախր ո՞նց կարող էր այնպես լինել, որ մի ամբողջ ժողովրդի սրի են մատնում, իսկ բացի մի երկու հերոսական դրվագից, որոնք բացառություն են ընդհաուրի մեջ, մնացած տեղերում մարդիկ սուսուփուս գնում են սպանդի՝ ասես գառները՝ սպանդանոցում․․․

Սակայն դա 101 տարի առաջ էր։ Մեր օրերում ազգային հոգեբանությունն արմատապես փոխվել է, և չափազանցություն չի լինի ասել, որ դա մեծապես Բանակ ունենալու գործոնով է պայմանավորված։ Մենք բանակ ունենք, որը գործով ապացուցեց, որ «Այլևս երբեք»-ը երաշխավորվում է ոչ թե անմոռուկով, պաստառներով ու միջազգային հանրության ինչ որ գործողություններով, այլ զենքով ու զինվորի արյունով։

Մենք այսօր հպարտ ու երախտապարտ պետք է լինենք, որովհետև ի հեճուկս բոլոր զրկանքների ու դժվարությունների՝ ունենք Բանակ, որը տասնյակ զոհերի գնով կատարեց իր հիմնական գործառույթը՝ պաշտանելով ազգին թուրքի յաթաղանից, Բանակ, որի 19-20 տարեկան զինվորն անգամ գերադասում է իրեն նռնակով պայթեցնել ու վերջին փամփուշտը կրակելուց հետո, թուրքի դեմ քարով ու բահով ելնել, բայց չհանձնվել։
101 տարի անց, մենք ունենք 1,5 միլիոն սուրբ, ինչն առավել քան հերիք է մեկ դարի համար էլ չէ՝ ամբողջ պատմության համար։ Ժամանակն է 1,5 միլիոն հերոս ունենալու համար։

Կոնստանտին Տեր-Նակալյան. ֆեյսբուք

 

Լրահոս

Դիտել ավելին