Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակը հանգիստ է. Սեյրան Օհանյան

24 Ապրիլ, 2016 12:55
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակը հանգիստ է. Սեյրան Օհանյան

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակը ներկայում հանգիստ է: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Հիմնականում այս օրերին և հիշարժան օրերին ադրբեջանական կողմը բարձրանում է լարվածության աստիճանը, թույլ տ ալիս հրադադարի ռեժիմի խախտումներ: Լարվածությունն արտահայտվել է շփման գծի հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով խոշոր տրամաչափի ականանետների կիրառմամբ: Այս գիշեր որոշակի լարվածություն եղել է, սակայն այժմ իրավիճակը ՊԲ հրամանատարության կողմից վերահսկելի է: Անձնակազմն իր տեղում է, անվտանգ է, ապահով է ու իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Ներկայում իրավիճակը հանգիստ է»,-հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարը:

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 23-ի կեսօրից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում սկսված հակառակորդի հրետանային նախահարձակ ակտիվությունը շարունակվել է նաև ապրիլի լույս 24-ի գիշերը: Հակառակորդն իր նախահարձակ գործողությունների թիրախ էր ընտրել ոչ միայն մարտական դիրքերը, այլև Մատաղիս բնակավայրը: Դ-30 տիպի հրանոթից արձակված մեկ արկ ընկել է գյուղի տարածքը: Բարեբախտաբար, կորուստ չի եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին