Կարևոր իրադարձություններ

«ԻՊ»-ը սպանել է բանգլադեշցի պրոֆեսորին աթեիստ լինելու համար

24 Ապրիլ, 2016 11:17
«ԻՊ»-ը սպանել է բանգլադեշցի պրոֆեսորին աթեիստ լինելու համար

Բանգլադեշում համալսարանի պրոֆեսորի սպանության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:

Ջիհադիստների հայտարարության մեջ ասվում է, որ անգլերենի 58-ամյա մասնագետ և դասախոս Ռեզաուլ Քարիմ Սիդդիկը սպանվել է «աթեիզմի կոչ անելու համար»:

Պրոֆեսորին սպանել էին աշխատանքի ճանապարհին, երբ նա ավտոբուսի է սպասել իր տան մոտ գտնվող կանգառում:

Ոստիկանությունը հայտարարել է, որ սպանության մեջ կասկածում են տեղացի իսլամիստներին, ովքեր բազմիցս նման հարձակումներ են իրականացրել Բանգլադեշի հասարարական գործիչների վրա:

Սիդդիկը մասնակցել է մի քանի մշակութային ծրագրերի և կազմակերպել է երաժշտական դպրոց Բագմարա քաղաքի դպրոցում, որը նախկինում իսլամիստներինն էր: Նա գրել է բանաստեղծություններ,  պատմվածքներ, ինչպես նաև եղել է տեղական գեղարվեստական ամսագրի խմբագիրը: Ըստ գործընկերների, նա ոչ մի կրոնական հայտարարություն չի արել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին