Կարևոր իրադարձություններ

«Ավրորա»-ի «Սզբունքային լրագրություն» մրցանակը` Ռուկմինի Կալիմակիին

24 Ապրիլ, 2016 10:12
«Ավրորա»-ի «Սզբունքային լրագրություն» մրցանակը` Ռուկմինի Կալիմակիին

Լրագրողների միջազգային կենտրոնը (International Center for Jornalism (ICFJ)) «Ավրորա» մրցանակի հետ համատեղ New York Times-ի օտարերկրյա թղթակցին պարգևատրել է «Սկզբունքային լրագրություն» մրցանակով. Ռուկմինի Կալիմակին այս մրցանակին է արժանացել աշխարհով մեկ մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ցուցաբերած բացառիկ նվիրումի համար: Այն կշնորհվի Կալիմակիին ապրիլի 24-ին՝ «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում:

«Սկզբունքային լրագրություն» նորաստեղծ մրցանակը ճանաչման է արժանացնում այն խիզախությունը, նվիրվածությունն ու ազդեցությունը, որը լրագրողը ցուցաբերում է թեժ և հումանիտար ճգնաժամային իրադրությունում գտնվող կետերից լրատվություն տրամադրելիս։ Մրցանակակիրը պետք է վտանգի մեջ գտնվող մարդկանց թշվառ կացությունը լուսաբանելու գործում բացառիկ խիզախություն ցուցաբերի:

«Կալիմակիի գործունեությունը լրագրության զորության փայլուն օրինակ է, քանի որ բևեռում է աշխարհի ուշադրությունը անասելի բռնությունների վրա,– ասել է ICFJ նախագահ Ջոյս Բարնաթանը,- նրա գործը հույս է ներշնչում, որ զոհերն ի վերջո լսված ու պաշտպանված կլինեն»։

Կալիմակին բացահայտել է ԻԼԻՊ-ի կողմից սեռական ստրկության ինստիտուցիոնալացման սոսկալի փորձը, ցույց տվել, թե ինչպես է Սենեգալի ոսկու հանքերում երեխաների աշխատուժի շահագործումը կապվում շվեյցարական բանկերի հետ, և վերհանել Կոտ դ’Իվուարից մինչև Մալի կառավարությունների և ապստամբ խմբավորումների կողմից իրականացված կոտորածները։ Գիտակցելով, որ լրագրողների կյանքն այժմ առավել քան երբևէ վտանգված է՝ նա շարունակել է գործել՝ առաջնորդվելով այլոց օգնելու շարժառիթներով։

«Որպես լրագրող՝ ես չեմ կարծում, որ դու երբևէ համակողմանիորեն որոշում ես ինքդ քեզ վտանգի ենթարկել. դու ընդամենը քո գործն ես անում,– ասել է Կալիմակին,-իսկ պարգևդ այն է, որ լրագրությունը նման է լապտերի, որն ուղղորդված լույս է սփռում հիմնախնդիրների, հանցագործությունների կամ պետական չարաշահումների վրա։ Ինձ համար սա մեծագույն պատիվ է, և ես համեստորեն ընդունում եմ այս մրցանակը՝ հուսով, որ իմ աշխատանքը կլուսավորի անգամ աշխարհի ամենամութ անկյունները»։

 

Լրահոս

Դիտել ավելին