Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն Սիրիայում մոնիթորինգի նոր ծրագիր է առաջարկել Ռուսաստանին. Ջոն Քերի

24 Ապրիլ, 2016 10:44
ԱՄՆ-ն Սիրիայում մոնիթորինգի նոր ծրագիր է առաջարկել Ռուսաստանին. Ջոն Քերի

 

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հույս ունի առաջիկա օրերին Ռուսաստանի հետ մոնիթորինգի նոր համակարգ համաձայնեցնել` Սիրիայում մարտական գործողությունների դադարին հետևելու համար:


Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` այս հայտարարությամբ Քերին հանդես է եկել New York Times-ին տված հարցազրույցում:


«Մենք նույնիսկ առաջարկել ենք բացարձակ  գիծ սահմանել և ասել, որ այն չի կարելի հատել, իսկ այն ամենն, ինչ դրա սահմաններում է, արդար խաղ է: Նրանք քննարկում են այդ առաջարկը, և կարծում եմ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կստանանք պատասխանը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:


Ինչպես մատնանշում է ամերիկյան պարբերականը` խոսքը Սիրիայում հրադադարի շուրջօրյա մոնիթորինգ անցկացնելու համակարգի մասին է:

 

Լրահոս

Դիտել ավելին