Կարևոր իրադարձություններ

Դամասկոսում «МиГ-23» օդանավի վթարի պատճառները հայտնի են

24 Ապրիլ, 2016 09:50
Դամասկոսում «МиГ-23» օդանավի վթարի պատճառները հայտնի են

Ապրիլի 22-ին Դամասկոսի մոտակայքում «МиГ-23» ինքնաթիռի վթարի ենթարկվելու պատճառը շարժիչի անսարքությունն է եղել: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:

Աղբյուրը նշում է, որ օդաչուն մինչև խցիկից դուրս թռչելը հասցրել է տեղեկացնել այդ մասին: Գործակալության տվյալներով, օդանավը վերջերս էր վերանորոգվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «МиГ-23»-ը պատկանում է սիրիական օդուժին: «ԻՊ»-ը հայտարարել էր, որ գերի էր վերցել վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուին:

 

Լրահոս

Դիտել ավելին