Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ առաջնագծում. կա վիրավոր. ի՞նչ վիճակ է այս պահին

23 Ապրիլ, 2016 23:30
Կրակոցներ առաջնագծում. կա վիրավոր. ի՞նչ վիճակ է այս պահին

Այսօր հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը` կրակոցներ բացելով Արցախի սահմանին:

Լուրը փոխանցեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, կրակոցները սկսվել են կեսօրից հետո: Հայկական կողմն ունի մի վիրավոր:

Պարոն Հովհաննիսյանի խոսքերով` հակառակորդը օգտագործել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է առաջնագծի ողջ երկայնքով:

ՊՆ մամուլի քարտուղարը փոխանցեց,  կրակոցներ ընթանում են նաև այս պահին , բայց դրանք մեծ ինտենսիվություն չունեն: 

Հիշեցնենք,որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր՝ ապրիլի 23-ին հայտարարել է. «Ադրբեջանի Զինված ուժերի առջև խնդիր է դրված՝ պատրաստ լինել երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուն:Դա է սպասում կառավարությունը, դա է պահանջում ժողովուրդը: Ամբողջ անձնակազմը՝ զինվորից մինչև գեներալ, պետք է պատրաստ լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար մարտերին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին