Կարևոր իրադարձություններ

«Ավրորա» մրցանակը մեր երախտագիտությունն է խիզախներին և մասնակցությունը` աշխարհը բարեփոխելու ճանապարհին. Ջորջ Քլունի (տեսանյութ)

23 Ապրիլ, 2016 22:42
«Ավրորա» մրցանակը մեր երախտագիտությունն է խիզախներին և մասնակցությունը` աշխարհը բարեփոխելու ճանապարհին. Ջորջ Քլունի (տեսանյութ)

Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին, ով նեգրավված է ավելի քան 30 մարդասիրական նախաձեռնությունների մեջ, «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, թե ինչու է որոշել մասնակցել «Ավրորա» մրցանակաբաշխությանը` որպես համաշխարհային մարդասիրական նախաձեռնություն:

«Բավական երկար ժամանակ հետաքրքրված եմ Հայոց ցեղասպանության խնդրով: Այս հարցը շատ է քննարկվել Միացյալ Նահանգներում: Ես միացա այս նախաձեռնությանը, քանի որ այն յուրահատուկ է իր փիլիսոփայությամբ, երբ խոսելով Հայոց ցեղասպանության մասին մեր հայացքն ուղղում ենք դեպի ապագա:

Երբ հանդիպեցի Ռուբենին, որոշեցինք հանդես գալ մի նախաձեռնությամբ, որ հայոց ցեղասպանության գաղափարի տակ բացահայտենք նաև ժամանակակից մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը, փրկում են ուրիշներինը:

«Ավրորա» մրցանակը մեր երախտագիտությունն է խիզախներին և մասնակցությունը` աշխարհը բարեփոխելու ճանապարհին: Հենց այդ գաղափարը ինձ գրավեց: Եվ ես ուրախ եմ, որ Ավրորայի մի մասն եմ»,- նշել է Ջորջ Քլունին:

«Ցեղասպանությունից 100 տարի անց շատերն ասում են՝ իմանայինք, թույլ չէինք տա։ Բայց իմանալուց հետո եղան Սուդանը, Կամբոջան, Դարֆուրը։ Այսօր էլ ուղիղ եթերում տեսնում ենք, ու ի՞նչ ենք անում»,- ընդգծել է դերասանը:

 

Լրահոս

Դիտել ավելին