Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը հրատապ այց է կատարել ՊՆ

23 Ապրիլ, 2016 22:16
Սերժ Սարգսյանը հրատապ այց է կատարել ՊՆ

Քիչ առաջ  նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ այց է կատարել Պաշտպանության նախարարություն, քանի որ Արցախից տեղեկություն է ստացվել, որ ադրբեջանական զորքի զանգվածային տեղաշարժ է գրանցվել: Hraparak.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով ասաց, որ նախագահի այցերն ու հանդիպումներն ինքն իրավասու չէ մեկնաբանել, նկատեցինք, որ խոսքը պաշտպանության նախարարի հետ հանդիպմանն է վերաբերում, սակայն Հովհաննիսյանն անդրդվելի մնաց, իսկ զորքի տեղաշարժի վերաբերյալ էլ անորոշ նկատեց, որ իրենք անհրաժեշտության դեպքում հայտնում են տեղաշարժերի մասին:

Հատկանշական է, որ քառօրյա պատերազմից հետո հրադադարի պայմանավորվածությանը հակառակ Ադրբեջանը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրեին կրկին սկսել է հոխորտալ, թե Ղարաբաղի հարցը լուծելու է ռազմական ճանապարհով: Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր՝ ապրիլի 23-ին, երկրի ԶՈՒ հրամկազմի օպերատիվ խորհրդակցության ընթացքում հայտարարել է. «Ադրբեջանի Զինված ուժերի առջեւ խնդիր է դրված՝ պատրաստ լինել երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուն: Մեզանից դա է սպասում կառավարությունը, դա է պահանջում ժողովուրդը: Դրա համար մենք բոլոր հնարավորություններն ունենք՝ տնտեսական, ֆինանսական, ռազմական, ժողովրդագրական: Ամբողջ անձնակազմը՝ զինվորից մինչեւ գեներալ, պետք է պատրաստ լինեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար մարտերին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին