Կարևոր իրադարձություններ

«Հզոր քայլ կլինի, երբ Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը». Հայկ Դեմոյան

23 Ապրիլ, 2016 21:47
«Հզոր քայլ կլինի, երբ Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը». Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ ԴեմոյանըTert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, կարևորել է հատկապես Գերմանիայի ճանաչումը՝ որպես առանցքային երկիր, որն ունի իր մեղսակցության բաժինը:

«Գտնում ենք, որ գերմանական հիշողությունը պետք է ագուցվի և կապ հաստատի Հայոց ցեղասպանության հիշողության հետ»,- ասել է նա:

Հայկ Դեմոյանը նշել է, որ բոլոր նախանշանները վկայում են այն մասին, որ Գերմանիայի կողմից ճանաչման միտում ոչ միայն կա, այլ նաև բավական լուրջ են խոսակցություններն այդ մասին: Նա հայտնել է, որ ապրիլի 21-ին հյուրընկալել են Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցչին, որը հենց զբաղվում է այդ հարցով:

«Եթե այս ամենը ավարտվի ինչ-որ հերթական լեզվամարզանքով, ինչպես մենք ենք ասում, ձևակերպումներ հղկումներով, կամ զգուշավորությամբ, ապա դա, իհարկե, շատ վատ ազդեցություն կունենա ժամանակակից գերմանական քաղաքական մշակույթի վրա»,-ասել է նա:

Չնայած դրան՝ նա նշել է, որ պետք է հասկանալ, որ Թուրքիայի և Գերմանիայի միջև թե՛ ներկա, թե՛ պատմական, կապը շատ հզոր է, առավելևս հաշվի առնելով թուրքական մեծ համայնքի ներկայությունը Գերմանիայում:

«Դա իսկապես մեծ ու հզոր քայլ կլինի, երբ Գերմանիայի Բունդեսթագը պաշտոնապես ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը: Այս առումով Թուրքիան մնում է մենակ, որովհետև Ավստրիան՝ իր գլխավոր դաշնակիցներից մեկը ճանաչել է, Գերմանիայի պարագայում դա հուժկու հարված կլինի նաև հոգեբանական առումով Թուրքիայի ներկա քաղաքական վարչակազմին: Մեզ համար կարևոր է, որպեսզի Գերմանիան որպես համաշախարհային տարիներին Թուրքիայի գլխավոր դաշնակից և Ցեղասպանության մեջ մեղսակցություն ունեցող երկիր առերեսվի սեփական հիշողության հետ»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է նրան, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո կա՞ մտահոգություն, որ կդանդաղի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, Հայկ Դեմոյանն ասել է, որ, իհարկե, 100-րդ տարելիցը բացառիկ էր իր հնչեղությամբ, միջոցառումների ծավալով, աշխարհագրությամբ, ինչը բերեց իր արդյունքը, սակայն այդ պրոցեսը չավարտվեց միայն 100-րդ տարելիցով, քանի ճանաչման գործընթացը շարունակություն ունի:

Հայկ Դեմոյանը նշել է, որ որոշ ժամանակ, կարող է այդ գործընթացում դադար լինել, սակայն դա չպետք է մեզ շփոթեցնի:

«Ի վերջո, այս գործընթացում շատ կարևոր է նաև միջազգային օրակարգը»,-ասել է նա:

Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթին, ապա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ասել է, որ Օբամայի հետ հույս չի էլ կարող կապել և թեև շատ բան կփոխվի իր կողմից Ցեղասպանություն բառն արտահաբերելուց հետո:

«Սակայն ես չեմ ցանկանում, որ բոլորս ամեն ապրիլի 24-ից առաջ հույսեր կապենք՝ կասի, թե չի ասի, այդ փուլը մենք վաղուց պետք է վերապրած լինենք»,-ասել է նա:

Անդրադառնալով այն մտահոգությանը, թե Ադրբեջանը ապրիլին ավելի ինտեսիվ է խախտում հրադադարի ռեժիմը՝ փորձելով շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ցեղասպանության խնդրից, Հայկ Դեմոյանն ասել է, որ այդպիսի տեսակետ իրավունք ունի գոյություն ունենալ:

 

Շարունակությունը` սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին