Կարևոր իրադարձություններ

Օրվա բաղադրատոմս. Կարտոֆիլով և բեկոնով մինի պերոգ

24 Ապրիլ, 2016 12:33
Օրվա բաղադրատոմս. Կարտոֆիլով և բեկոնով մինի պերոգ

Բաղադրամասեր՝

225 գրամ ալյուր

150 գրամ սերուցքային կարագ

1 հատ

2 ճաշի գդալ ջուր

Աղ

Միջուկ՝

4 հատ կարտոֆիլ

150 մլ կաթ

՛50 գրամ կարագ

Կանաչիներ

1 հատ սոխ

2 ճաշի գդալ սոյայի սոուս

100 գրամ բեկոն

Պատրաստման եղանակ՝

Կարագը, աղն ու ալյուրը  միախառնել։ Ավելացնել ձուն ու սառը ջուրը։ Խմորը դնել սառնարան։

Կարտոֆիլը մաքրել, խաշել ու պյուրե անել՝ բլենդերի մեջ լցնելով խաշած կարտոֆիլները, կաթը, կարագը, սոյայի սոուսը։ Կանաչիները կտրատել, ավելացնել պյուրեին։

Սոխն ու բեկոնը կտրատել։

Սոխը դնել կրակին, ավելացնել բեկոնը։

Խմորը հանել սառնարանից, գրտնակել, բաժակով կլոր մասեր առանձնացնել։ Լցնել պյուրեն ու տապակած մեկոնը որպես միջուկ։ Ծածկել կլոր կտրած խմորով

Դնել ջեռոց 180 աստիճանով։

 

Լրահոս

Դիտել ավելին