Կարևոր իրադարձություններ

Թալիշում կռիվ էր՝ չկային, խաղաղվեց՝ ճռվողեցին

23 Ապրիլ, 2016 21:22
Թալիշում կռիվ էր՝ չկային, խաղաղվեց՝ ճռվողեցին

Այս ինչ պատահեց, որ այսպես շատացան։ Թալիշում կռիվ էր՝ չկային, խաղաղվեց՝ ճռվողեցին։ Մարտակերտում կռիվ էր՝ պապանձվեցին, վերջացավ՝ հոխորտացին։ Հադրութում մարտ էր գնում` սսկվեցին, խաղաղվեց՝ քննարկման դրին:

Տարիներն անցան: Փոխվեցին միայն շրջանների անունները, բայց դրանք շատացան: Տանը նստած, մարտերից հետո քննադատող բրիգադի անդամները շատացան: Սրանք, բոլոր ժամանակներում, մի սենյակից են ինֆորմացիա ստացել ու ձենները գլուխները գցել: Սրանց ասածն ու արածը նման են իրար: Սրանց ստորակետների ու վերջակետների հեռավորությունն է անգամ իրար նման:

Նրանց թիրախը բանակն է: Նախարար, տեղակալներ ու պետեր, բոլորն անցողիկ են: Սրանք աշխատում են բանակի վրա: Իբր ցանկանալով օգնել, բայց իրենց կարճ խելքով ցանկանում են ներսից քանդել:

Որպես կանոն սրանց մեծ մասը բանակում չի ծառայել: Օգնե՞լ եք ուզում, ասեք էն մարդկանց անունները , ովքեր ձեզ բանակից ազատեցին: Մնացիք ստեղ ու սկսեցիք աշխատել զինվորի դեմ:

Ձեր կարճ խելքով քթներդ խոթում եք զինվորի ու հրամանատարի հարաբերությունների մեջ: Դուք միշտ, քիթ խոթողի մակարդակից, չեք բարձրանալու:

Ձեր տերերը մի օր էտ քթերիցդ բերելու են բոլոր տված գռոշները, նույնիսկ մի բան էլ ավել:
Բանակը կույս աղջիկ չէ, որ նեղացնես հեռանա։ Վանոն էր ասում: Ճիշտ էր ասում, չեք կարա նեղացնեք, մի էլ փորձեք: Հազար նախարար կփոխվի, բայց բանակը չի նեղանա:

Աշոտ Ասատրյան, Ֆեյսբուք:

 

Լրահոս

Դիտել ավելին