Կարևոր իրադարձություններ

Իրանն ապաստան է առաջարկել Ասադին

23 Ապրիլ, 2016 21:34
Իրանն ապաստան է առաջարկել Ասադին

Լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը հրապարակել է Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավիի տրամադրած տեղեկատվությունը, ըստ որի՝ պաշտոնական Թեհրանն առաջարկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրել, որտեղից նա կկարողանա ղեկավարել ռազմական օպերացիան զինված ընդդիմության դեմ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալավին ընդգծել է, որ այդ առաջարկը ներկայացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» ստորաբաժանման հրամանատար Կասեմ Սոլեյմանին: Ալավիի խոսքով՝ Ասադը հրաժարվել է ընդունել այդ առաջարկը, հայտարարելով, որ իր ընտանիքը, ինչպես սիրիացի մյուս ընտանիքները, կմնան Դամասկոսում:

Ալավին նա ավելացրել է, որ Իրանը կշարունակի պաշտպանել Ասադին, իսկ երկու երկրների հարաբերություններն ամուր են ինչպես երբեք:

 

Լրահոս

Դիտել ավելին