Կարևոր իրադարձություններ

Պաստելային երանգների լավագույն համադրությունները

24 Ապրիլ, 2016 11:11
Պաստելային երանգների  լավագույն համադրությունները

Պաստելային երանգները սեզոնի գլխավոր թրենդներից են, դրանք կարող են կազմել զգեստապահարանի հիմնական մասը: Սակայն շատ կանայք դժվարանում են համադրել այս գույները այլ երանգների հետ:

Սպիտակ

Պաստելային գույների համադրության ժամանակ գլխավոր կանոնը չափը չանցնելն է՝ կերպարի «քաղցրության» մեջ: Փորձեք փոքր-ինչ հանգստացնել ձեր հագուստը չեզոք բաղադրիչների օգնությամբ, օրինակ, սպիտակ գույնի: Այս համադրությունը շատ փափուկ և նուրբ է երևում:

600x580

Բաց դարչնագույն և սուրճի գույն

Պաստելային գույները գերազանց նայվում են բաց դարչնագույնի և սուրճի գույների հետ: Դրանք կերպարը դարձնում են ավելի չեզոք: Բաց դարչնագույնը կարելի է կրել կանաչի, վարդագույնի և նարդոսի պաստելային երանգների հետ:

600x580

Միագույն կերպար

Հիասքանչ միապաստելային կերպարի համար ձեզ պետք է կենտրոնանալ հագուստի և աքսեսուարի մեկ գույնի վրա: Կարող եք ընտրել պաստելային զգեստ կամ տաբատով կոստյում՝ նուրբ երանգներով: Այսօր նորաձև է նուրբ վարդագույնը և երկնագույնը: Հենց այս գույներն են համարվում սեզոնի գլխավոր գույները՝ ըստ Pantone ինստիտուտի:

600x580

Սև

Պաստելային երանգները հիանալի նայվում են սևի հետ: Վարդագույն բլուզի կամ բաճկոնի հետ կորող եք կրել սև տաբատներ և կունենաք հիանալի հագուստ՝ իսկական լեդիի համար:

600x580

Հիմնական գույնի հարուստ երանգ

Որպեսզի բացեք պաստելային կերպարը, օգտագործեք հիմնական գույնի հարուստ երանգը: Ավելացրեք մի քիչ վառ աքսեսուար: Օրինակ՝ համադրեք վարդագույն հագուստը կարմիր պայուսակով:

600x580

Պաստելային երանգների համադրություն

Պաստելային գույները հիանալի համադրվում են իրար հետ: Խառնեք պաստելային գույները՝ օգտագործելով ուղիղ գծերով իրեր:

600x580

Կոնտրաստային գույն

Հակադրվող գույների համադրությունը ցույց կտա ձեր ստեղծագործական լինելն ու կհանի կերպարի ավելորդ «քաղցրությունը»: Օրինակ, վարդագույն կիսաշրջազգեստը հիանալի կնայվի կանաչ ջեմպերի հետ: Հաճելի է նայվում երկնագույնի և կարմիրի համադրությունը:

600x580

Վառ նախշեր

Պաստելային գույները հիանալի համադրվում են նախշազարդ հագուստի հետ: Նկարի մեջ պարտադիր պետք է լինի հիմնական պաստելային գույնը: Նորաձև են ծաղկավոր նկարները, սակայն պաստելայինի հետ դրանցից պետք է խուսափել, այլապես ձեր կերպարը հնաոճ կերևա: Նախապատվությունը տվեք ծիծաղելի կամ աբստրակտ պատկերներին:

600x580

Պաստելային աքսեսուար

Եթե դուք համոզված չեք, որ կկարողանաք համադրել պաստելային երանգները, սկսեք աքսեսուարներից, օրինակ, զարդերից, պայուսակներից կամ գլխարկներից: Մասնավորապես ամբողջովին սև կերպարին կարելի է ավելացնել նուրբ վարդագույն պայուսակ: Մեկ այլ հիանալի գաղափար է պաստելային վզնոցը՝ սև զգեստի վրա:

600x580

Դենիմ

Պաստելային երանգները հիանալի համադրվում են դենիմի հետ: Շատ գեղեցիկ է նայվում նուրբ վարդագույն վերնաշապիկը՝ ջինսերի հետ: Դուք սխալվում եք, եթե կարծում եք, որ պաստելային գույները միայն գարնան և ամառվա համար են: Ցուրտ եղանակի համար հիանալի կնայվեն ջինսերը՝ պաստելային սվիտերի կամ վերարկուի հետ:

600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Լրահոս

Դիտել ավելին