Կարևոր իրադարձություններ

Փարիզի կենտրոնում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 10 մարդ

23 Ապրիլ, 2016 19:17
Փարիզի կենտրոնում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 10 մարդ

Փարիզի ոստիկանությունը լույս շաբաթ օրվա գիշերը անկարգությունների ժամանակ ձերբակալել է 12 մարդու, որոնք ցույց էին կազմակերպել Հանրապետության հրապարակում: Այս մասին հայտնում է ֆրանսիական Figaro պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ կեսգիշերից հետո ցույցի հարյուրավոր մասնակիցներ սկսել են անկարգություններ անել և ընդհարվել են շղթա կազմած ոստիկանների հետ, որի արդյունքում ձերբակալվել է 12 մարդ: Ցույցի մասնակիցները հրկիզել են ոստիկանական մեքենա և վնասել ևս 3 մեքենա: Նրանց ցրելու համար իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ:

Արդեն 3 շաբաթ է՝ Փարիզի Հանրապետության հրապարակը դարձել է ցուցարարների հավաքատեղի՝ «Գիշերը ոտքի վրա» ակցիայի շրջանակներում: Այդ ընթացքում ընդհարումների ժամանակ տուժել են ոստիկանության մոտ 150 սպաներ: Բողոքների պատճառ են դարձել աշխատանքային օրենսդրության նոր բարեփոխումները:

 

Լրահոս

Դիտել ավելին