Կարևոր իրադարձություններ

«ԻՊ»-ի զինյալները գնդակոծել են Թուրքիայի տարածքները. կան զոհեր և վիրավորներ

23 Ապրիլ, 2016 19:05
«ԻՊ»-ի զինյալները գնդակոծել են Թուրքիայի տարածքները. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայում հրթիռային հարձակման արդյունքում մահացել է 2 և վիրավորվել 4 մարդ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:

Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ 4 արկ է պայթել Քիլիս քաղաքում, որտեղ  գտնվում են «ԻՊ»-ի զինյալները: Զոհերը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ տուժածների թվում մեկ սիրիացի կա: 

Միջադեպը տեղի է ունցել Անգելա Մերկելի, Դոնալդ Տուսկի, Ֆրանս Տիմմերմանսի՝ փախստակնների ճամբար այլցելությունից մեկ օր առաջ:

Քաղաքում սիրիացի130.000 փախստական կա: Ճամբարը մեկ շաբաթում մի քանի անգամ ռմբակոծության է ենթարկվել:

Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Թուրքիայում պայթյունի հետևանքով 3 զինվորական էր մահացել:

 

Լրահոս

Դիտել ավելին