Կարևոր իրադարձություններ

Էկվադորում շունը իր կյանքի գնով յոթ մարդու կյանք է փրկել

23 Ապրիլ, 2016 18:10
Էկվադորում շունը իր կյանքի գնով յոթ մարդու կյանք է փրկել

Դայկո անունով շունը օգնել է Էկվադորում փլատակների տակից դուրս բերել յոթ մարդու, ինչից հետո սատկել է ջրազրկումից: Այդ մասին տեղեկացնում է EI Universo թերթը:

Փրկարարները փորձել են վերակենդանացնել իրենց օգնականին, սակայն ապարդյուն: «Այդ չորքոտանի բարեկամը իր պարտքը կատարելիս կյանքը զոհեց: Շնորհակալություն, Դայկո, քո հերոսական աշխատանքի համար»,- այսպես են հայտնել իրենց շնորհակալությունը հրշեջ-փրկարարները:

Դայկոն չորս տարեկան էր, որոնցից երեքը նա աշխատել է հրշեջ ծառայությունում:

Ապրիլի 17-ին Էկվադորում 7,8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ աղետը 570 մարդու կյանք է խլել:

 

Լրահոս

Դիտել ավելին