Կարևոր իրադարձություններ

Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 70-ի

26 Հոկտեմբեր, 2015 21:05
Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 70-ի

Ամենաքիչը 69 մարդ է մահացել Աֆղանստանում և Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Ըստ «Reuters»-ի, Աֆղանստանում, որտեղ գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնը, մահացել է 17 մարդ, ևս 55-ը վիրավոր են: Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել: 

Ըստ «DAWN»-ի, Պակիստանի հյուսիսում մահացել է ամենաքիչը 52 մարդ: Մահացածները հիմնականում այն շենքերում են, որոնց տանիքը կամ պատերը փլուզվել են:

Երկրաշարժից 40 րոպե անց տեղի է ունեցել հետցնցում` 4.8 բալ ուժգնությամբ: Առկա է նոր ցնցումների վտանգ:

 

Լրահոս

Դիտել ավելին