Կարևոր իրադարձություններ

Սպորտի նախարարությունում նշումներն արվում են միայն բնական կաշվե կազմով գրքույկում. 802,000 դրամ՝ գրենական պիտույքների համար

23 Ապրիլ, 2016 18:04
Սպորտի նախարարությունում նշումներն արվում են միայն բնական կաշվե կազմով գրքույկում.  802,000 դրամ՝ գրենական պիտույքների համար

Shabat.am-ը շարունակում է ուսումնասիրել պաշտոնական փաստաթղթերը, այս անգամ անդրադարձել ենք Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կատարած գնումներին:

Փաստաթղթից տեղեկանում ենք, որ նախարարությունը Ակտիս ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն ձեռք է բերել (ամենօրյա գրառումների գրքույկ), նշումների սեղանի գիրք՝ շվեյցարական (կամ համարժեք) բնական կաշվե կազմով, կազմը եզրակարված, շապիկի ստորին աջ անկյունում լոգոտիպի պատկերով, (ոսկեփայլ / արծաթափայլ) դաջվածք: Էջերի քանակը՝ 352:

Ձեռք է բերվել օրացույց սեղանի (շաբաթյա գրառումների գրքույկ), նշումների սեղանի գիրք, շվեյցարական (կամ համարժեք) բնական կաշվե կազմով, կազմը եզրակարված, շապիկի ստորին աջ անկյունում լոգոտիպի պատկերով, (ոսկեփայլ/արծաթափայլ) դաջվածք, շապիկի ներսի երկու կողմերը ծածկվում են 285գր./մ2 Fedrioge (կամ համարժեք) դեկորատիվ թղթով, միջուկի թուղթը դեղին երանգով: Միջուկի թերթերը կարվում են արծաթափայլ կամ ոսկեփայլ մետաղյա գալարներով, զսպանակով: Միջուկի էջերի քանակը՝ 120:  Ձեռք  են  բերվել նաև շնորհավորական բացիկներէ թուղթը՝ դեկորատիվ, թավշյա ծածկույթով, ալ կարմիր և մուգ կապույտ գույնի,  բացիկի երեսամասին՝ ՀՀ զինանշանի  եռաչափ պատկերը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար լաքապատ մակերեսով տեքստը:

Նշումների տետրի մեկ հատն արժեցել է 13.000 դրամ, քանակը՝ 5 հատ, ընդհանուր գումարը՝ 65,000 դրամ: Նշումների մյուս տետրը ևս արժեցել է 13,000 դրամ, քանակը՝ 13, ընդհանուր գինը 169,000  դրամ, շնորհավորական բացիկի քանակը՝ 400, գինը՝ 700դրամ, ընդհանուր գումարը՝ 280,000 դրամ, շնորհավորական մյուս բացիկի քանակը կազմել է՝ 400 հատ, գինը՝ 700 դրամ, ընդհանուր գումարը՝ 210,000 դրամ: Նշենք, որ այս ապրանքները ձեռք են բերվել/ բերվելու առաջին և չորրորդ եռամսյակներում, ընդհանուր գումարը կազմել է՝ 802,000 դրամ: 

 

Լրահոս

Դիտել ավելին