Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի, ամեն ինչ կանեմ դրա համար. ԵԽ պատգամավոր

23 Ապրիլ, 2016 18:10
Լեռնային Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի, ամեն ինչ կանեմ դրա համար. ԵԽ պատգամավոր

Լեռնային Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ նշելով, որ ինքն ամեն ինչ կանի դրա համար։

 

Մինչ այդ, խոսելով Հայոց Ցեղասպանության մասին, Ֆրանկ Էնգելն ասաց, որ ինքը ցեղասպանության վերապրող չէ, չի կարող անձամբ նկարագրել դրա սարսափները, բայց հետևելով Ռուանդայի վերջին դեպքերը վստահ է՝ մարդիկ այլևս չպետք է մորթվեն, սպանվեն, հասցվեն մահվան։

 

«Ես հետևել եմ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, տեսել եմ ակցիաները, որոնք իրականացվում էին Ստամբուլում, այնքան մարդ կար, փողոցը, որտեղ ահաբեկչություն էր վեջերս, սև էր մարդկանց քանակից, մեծամասնությունը թուրքեր էին, խնդրում էին, որ ցեղասպանության հարցը հիշատակվի հայերի հետ։ Թուրքեր էին գալիս ու ասում էին, որ հայերի հետ են ապրում, պետք է ճանաչվի»,- նշեց Ֆրանգ Էնգելը։

 

ԵԽ պատգամավորն ասաց, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու կանխարգելման առումով կարծես դրական զարգացում կա, ապա շեշտեց․«Թուրքական պարբերականներից մեկը հայերենով մի հոդված էր գրել՝ «Այլևս երբեք» վերնագրով, այն էլ՝ հայերենով։ Եվրոպական գործերի թուրքական նախարարությունը մասնակցել էր Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին, նախագահ Էրդողանը կարեկցանքի խոսքեր էր հղել։ Հիմա, երբ մոտենում է 101-րդ տարելիցը, աշխարհը նորից երկու մասի է բաժանվել։ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև կռիվ է սկսել ու դժվար չէ գուշակել՝ ով է սկսել այն։ Սկսել է նա, ով  շահագրգռված էր սկսել։ Հեշտ է հաշվել՝ ով է ագրեսորը։ Եթե քսանչորս տարի առաջ  ագրեսորը չիրականացվեր այդ քայլերը, չէր կորցնի 4500 քառակուսի կիլոմետր։ Ես ոտքի եմ կանգնել ու շարունակելու եմ կանգնել Ղարաբաղի ճանաչման, անկախության համար»։

 

Էնգելն ասաց, որ Ղարաբաղը չի ուզում ապրել մի պետության տարածքում, որտեղ իշխանություններին քննադատելու համար բանտարկում են։  «Այսօր Ստեփանակերտում կարող ես քննադատել կառավարությանն ու դառնալ պատգամավոր, իսկ Բաքվում չես կարող քննադատել կառավարության, չես կարող ընտրվել պառլամենտում, որովհետև կհայտնվես բանտում։ Ղարաբաղը պարտավոր չէ նման պայմաններում ապրել, չի ուզում ապրել։ Եթե մենք չենք կանգնում Ղարաբաղի կողքին, կարող է տեղի ունենալ ևս մեկ ցեղասպանություն։ Ես իմ բոլոր ուժերը կներդնեմ, որ Ղարաբաղը լինի անկախ։ Եթե նրանք այդ ձևը գտնեն, որ հակառակը լինի, կանեն, բայց նրանք երբեք չպետք է այդ ձևը գտնեն»։

 

Լրահոս

Դիտել ավելին