Կարևոր իրադարձություններ

Կասպից ծովում ռուսական տանկեր է այրվել. կա մեկ զոհ

23 Ապրիլ, 2016 17:56
Կասպից ծովում ռուսական տանկեր է այրվել. կա մեկ զոհ

Կասպից ծովում ռուսական տանկերի վրա բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է: Այս մասին Interfax-ին հայտնել են Ռուսաստանի Աստրախանի նահանգի արտակարգ իրավիճակների բաժնից:

Տանկերի վրա գտնվել է 11 հոգի, որոնցից մահացել է ավագ մեխանիկը, իսկ մնացածը տարհանվել են վառվող նավի վրայից: Կրակի մարմանը միացել են նաև ադրբեջանական մի շարք նավեր: Առաջիկա ժամերին կրակի մարմանը կմիանա նաև ռուսական ավիացիան:

Ռուսական «Palflot» տանկերի վրա կրակը բռնկվել է Աստրախանից 800 կմ հեռավորության վրա՝ Թուրքմենստանի տարածքային ջրերում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին