Կարևոր իրադարձություններ

Հրադադարի ռեժիմը ճիշտ ուղի է, սակայն հարցի լուծում չէ. Բաքվում Թուրքիայի դեսպան

23 Ապրիլ, 2016 17:48
Հրադադարի ռեժիմը ճիշտ ուղի է, սակայն հարցի լուծում չէ. Բաքվում Թուրքիայի դեսպան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմի մասին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ճշմարիտ ուղի է, սակայն դա չի լուծում հարցը։

Ջոշքունը լուրջ խնդիր է համարել այն, որ Ադրբեջանը չի վերահսկում «իր» տարածքները. «Հակամարտության կարգավորման դեպքում յուրաքանչյուր երկիր միջազգայնորեն ճանաչված իր սահմանների շրջանակներում կկարողանա ապրել խաղաղ պայմաններում։ Այդ ժամանակ էլ տարածաշրջանի երկրները կկարողանան համագործակցել հանուն իրենց պետությունների ու ժողովուրդների բարօրության»։

 

Լրահոս

Դիտել ավելին