Կարևոր իրադարձություններ

Իրանն ապաստան է առաջարկել Ասադին. ԶԼՄ-ներ

23 Ապրիլ, 2016 17:37
Իրանն ապաստան է առաջարկել Ասադին. ԶԼՄ-ներ

 Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարությունում հյուրընկալել են Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են կապերի զարգացման հեռանկարները սահմանային ռադիոհաճախականությունների կարգավորման, կիբերանվտանգության, բջջային ցանցերի, փոստային ծառայության և այլ ոլորտներում։

Վաեզին հայտարարել է, որ կապի ու բարձր տեխնոլոգիաների ոլորտը հատուկ դեր է խաղում երկու երկրների հարաբերությունների զարգացման մեջ։

Հանդիպման ժամանակ կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ստեղծելու համար աշխատանքային խումբ, որն էլ կնախապատրաստի քննարկման համար համապատասխան փաստաթղթեր։

 

Լրահոս

Դիտել ավելին