Կարևոր իրադարձություններ

Մեկնարկում է վոլեյբոլի ուսանողական առաջնությունը

23 Ապրիլ, 2016 17:25
Մեկնարկում է վոլեյբոլի ուսանողական առաջնությունը

ՀՀ բուհեի ուսանողական 17-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով վոլեյբոլ մարզաձևի տղաների թիմերի միջև պայքարը կսկսվի ապրիլի 25-ից, իսկ աղջիկների թիմերը մրցահարթակ դուրս կգան ապրիլի 29-ից:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ՀՀ բուհերի ուսանողներից բաղկացած տղաների 10 և աղջիկների 8 թիմեր կպայքարեն ուժեղագույնի կոչման համար:

Տղաների մրցապայքարում թիմերը բաժանվել են երկու ենթախմբերի՝ բաղկացած 5-ական թիմերից: Տղաների առաջնության եզրափակչի և 3-րդ տեղի համար խաղերը տեղի կունենա մայիսի 1-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին