Կարևոր իրադարձություններ

Apple-ը պետք է ավելի շատ հարկեր վճարի. Սթիվ Վոզնյակ

23 Ապրիլ, 2016 17:21
Apple-ը պետք է ավելի շատ հարկեր վճարի. Սթիվ Վոզնյակ

«Apple»-ը պետք է ավելի շատ հարկեր վճարի: Այս մասին, ինչպես հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը, հայտարարել է ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը:

Նրա խոսքով՝ աշխարհի բոլոր ընկերությունները պետք է առնվազն 50% հարկ վճարեն:

«Ինձ դուր չի գալիս միտքը, որ Apple-ը կարող է անազնիվ լինել և չվճարել այն հարկերը, որոնք ես անձամբ վճարում եմ… Ես ավելի քան 50% հարկ եմ վճարում այն ամբողջից, ինչ ես վաստակում եմ: Կարծում եմ՝ դա կյանքի մաս է և այդպես է պետք վարվել: Սա վերաբերում է աշխարհի բոլոր ընկերություններին»,- ասել է Վոզնյակը:

2014թ. ԵՄ իշխանությունները մի քանի հետաքննություն են սկսել մի շարք միջազգային ընկերությունների նկատմամբ, որոնք կասկածվել են անօրինական կերպով հարկային արտոնություններ ստանալու մեջ: Դրանց թվում են «Apple»-ը, «Facebook»-ը, «Google»-ը, «Amazon»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին