Կարևոր իրադարձություններ

«Չելսին» դեռ կարող է իր խոսքն ասել չեմպիոնական մրցավազքում». Գուս Հիդինգ

23 Ապրիլ, 2016 17:02
«Չելսին» դեռ կարող է իր խոսքն ասել չեմպիոնական մրցավազքում». Գուս Հիդինգ

Stern-ի փոխանցմամբ՝ խոսքի ազատության ու լրագրողների հանդեպ բռնության ամեն նոր հարձակման հետ մեկտեղ Թուրքիայի նախագահը գնալով ավելի շատ է ներկայանում որպես վախկոտ։

Էրդողանը փորձում է ահաբեկել իր իսկ ժողովրդին ու վերացնել խոսքի ազատությունը, ինչի ամենատխրահռչակ ապացույցներից մեկը հանդիսացավ ակադեմիկոսների հանդեպ դատական գործընթացը, որոնք Թուրքիայի իշխանություններին կոչ էին արել դադարեցնել երկրի հարավ-արևելքում իրականացվող սպանդն ու նստել բանակցային սեղանի շուրջ՝ քրդական հարցի խաղաղ կարգավորման համար։

Էրդողանը դա ընդունել է որպես անձնական վիրավորանք և քանի որ ոչ մի կերպ չի կարողացել հակազդել գիտնականների քննադատությանը, որոշել է ցույց տալ, թե ով է ամենաուժեղը և նրանց գործն ուղղել է դատարան։

Նա վախեցել է, որ եթե ակադեմիկոսներին չստիպի լռել, ապա Թուրքիայի մյուս քաղաքացիները կկարողանան համարձակություն ցուցաբերել ու դեմ արտահայտվել իր բարբարոսական քաղաքականությանը, որի համար անկարելի է գտնել արդարացում։

Էրդողանը գիտնականներին անվանել է «դավաճաններ» ու «ահաբեկիչների մեղսակիցներ»՝ ձգտելով արդարացնել բռնությունները, սակայն նրա իրական դրդապատճառներն ակնհայտ են։ Էրդողանին տանջում են վախերը, քննադատության վախը, իշխանությունը կորցնելու վախը, ճշմարտության առջև վախը։ Հենց այստեղ էլ գտնվում են իրեն քննադատող բոլոր անձանց դեմ Էրդողանի անողոք պայքարի արմատները։

 

Լրահոս

Դիտել ավելին