Կարևոր իրադարձություններ

Լոքյանի և նրա նախարարության անդամների դրամական միջոցներն ու ունեցվածքը

23 Ապրիլ, 2016 16:55
Լոքյանի և նրա նախարարության անդամների դրամական միջոցներն ու ունեցվածքը

Shabat.am-ը սկսում է ուսումնասիրել ՀՀ նախարարությունների աշխատակազի անդամների  դրամական միջոցները, ունեցվածքը Կսկսենք համեմատաբար նորանշանակ նախարարներ ունեցող կառույցներից, քանի որ նրանց ունեցվածքն ու միջոցները դեռևս շատ ուսումնասիրված ու քննարկված չեն:

Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակներում ՀՀ ՏԿԱԻՆ-ը տարանջատվեց ու ձևավորվեց  ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարությունը: 2016 թ. փետրվարի 24-ին Դավիթ Լոքյանը նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար:

Ուսումնասիրելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքէջը, նշենք, որ  Դավիթ Լոքյանի տարեկան եկամուտը կազմում է 4.600.000 դրամ, այն գոյացել է շահաբաժիններից: Նախարարը հայտարարագրել է 2.100.000,  1.000.000 և 1.500.000. դրամ շահաբաժին:

Լոքյանի դրամական միջոցները կազմում են 4.000 դոլար և 2.000 եվրո: Բացի շահաբաժիններից Լոքյանն ունի հայտարարգրած 4.152.000, 3.715.000 և   6.340.000 դրամ արժողությամբ բաժենետոսմեր: Որպես անշարժ գույք նախարարը հայտարարգրել է բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված և հասարակական նշանակության շինություն:

Նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի տարեկան եկամուտը կազմում է  7.962.835 հազար դրամ, որից  7.217. 000 և 745.819 հազար դրամը կազմում է Տերտերյանի աշխատավարձը:

Նախարարի մյուս տեղակալ Կարեն Իսախանյանի տարեկան եկամուտը կազմում է  5.535.750 հազար դրամ: Նրա դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 20.000.000 դրամ, իսկ հարկային տարվա վերջում նվազելով դարձել են 17.000.000 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին