Կարևոր իրադարձություններ

«Ռազմական հաղթանակը որևէ երկարաժամկետ խաղաղություն չի կարող ապահովել». Գարեթ Էվանս

23 Ապրիլ, 2016 16:08
«Ռազմական հաղթանակը որևէ երկարաժամկետ խաղաղություն չի կարող ապահովել». Գարեթ Էվանս

«Եվրոպական փախստականների ճգնաժամն էլ ավելի է սաստակցել»,- այսօր Երևանում ընթացող Aurora Dialogues քննարկումների ժամանակ այս մասին ասաց Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Գարեթ Էվանսը:

Նրա կարծիքով՝ միջազգային հանրությունը թերագնահատում է տեղահանման խնդիրը, սակայն հիմա շատ ավելի շատ երեխաներ և կանայք են տեղահանված աշխարհում, քան նույնիսկ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո: Նրա խոսքով՝ դրանց պատճառները բախումներն ու հակամարտություններն են:

Գ. Էվանսը նշեց, որ աշխարհի 20 միլիոն գաղթականներն այսօր առաջացել են երեք հակամարտությունների արդյունքում՝ Սիրիայի, Աֆղանստանի և Սոմալիի:

Նա կարծում է՝ երկու կառուցողական մոտեցմամբ կարելի է մեղմել իրավիճակը. «Առաջինը՝ փորձել լուծել խնդիրը՝ աղբյուրում վերացնելով վտանգները և վարվել մարդասիրաբար, հարգանքով այն մարդկանց հետ, ովքեր բռնության են ենթարկվել»:

Գ. Էվանսի գնահատմամբ՝ քաղաքական բանակցությունների միջոցով կարելի է լուծել այս կարգի խնդիրները. «Հազվադեպ է լինում, որ հակամարտությունը լուծվում է ռազմական հաղթանակով և ոչ՝ բանակցություների արդյունքում, ռազմական հաղթանակը որևէ երկարաժամկետ խաղաղություն չի կարող ապահովել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին