Կարևոր իրադարձություններ

Առաջարկում ենք, որ հրապարակվի, թե որ ժամանակաշրջանում է գրանցում ստացել քաղաքացին. Վահե Էնֆիաջյան

23 Ապրիլ, 2016 15:50
Առաջարկում ենք, որ հրապարակվի, թե որ ժամանակաշրջանում է գրանցում ստացել քաղաքացին. Վահե Էնֆիաջյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիջյանը՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընտրական օրենսգրքի նախագծին՝ ասաց, որ տեխնիկական մասով ունեն մտահոգություններ, քանի որ շատ լավ հասկանում են, որ թեև թվային տեխնոլոգիաների մոտեցումները առաջ քաշելով շատ ռիսկեր քչանում են, սակայն շատ հարցեր առաջանում են:

 

«Մասնավորապես, թե ովքեր են այն մասնագիտական հմտությունները տիրապետելու, որպեսզի հմտորեն կարողանան այդ սարքերը կիրառել»,-ասաց նա:

 

Վահե Էնֆիաջյանը նշեց, որ իրենց առաջարկությունները՝ փաթեթի տեսքով ներկայացրել են արդեն համապատասխան մարդկանց, և հետևողական են լինելու:

 

Պատգամավորն ասաց, որ ցուցակները հրապարակայնացնելու հետ կապված մտահոգություններ հայտնելով հանդերձ առաջարկություններ են ներկայացրել:
 

«Մենք գտնում են, որ այն ցուցակները, որոնք հրապարակվում են ընտրություններից առաջ՝  անուն, ազգանուն, հասցե, առաջարկում ենք, որ հրապարակվի, թե որ ժամանակաշրջանում է այդ անձնավորությունը գրանցում ստացել, որովհետև տարբեր ընտրություններից հետո տեղեկություններ ենք ստանում, որ ընտրատեղամասերում մի շարք քաղաքացիներ տասնյակ մարդիկ կարողացել են կարճ ժամանակահատվածում գրանցում ստանալ և ընտրություններին մասնակցել»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին