Կարևոր իրադարձություններ

Հիսուն-հիսուն հարաբերակցություն, որը մեզանում առկա է. Դավիթ Հարությունյան

23 Ապրիլ, 2016 15:47
Հիսուն-հիսուն հարաբերակցություն, որը մեզանում առկա է. Դավիթ Հարությունյան

Ընտրական օրենսգրքի նախագծի թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր պատգամավոր Հոհվաննես Մարգարյանը հարց ուղղեց ՀՀ կառավարութան աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ կապված ռեյտինգային քվեարկության հետ:
 

Նա նախ նշեց, որ իրենք որդեգրել են կառուցողական սկզբունք, որ բոլոր քննարկումներին մասնակցեն և իրենց մտահոգությունները հայտնեն, ապա նաև կարևորեց Դավիթ Հարությունյանի կառուցողական մոտեցումը, ով ցանկացած հարց փորձում է կարևորել և պատասխանել:
 

Հովհաննես Մարգարյանը նշեց, թե գտնում է, որ առաջարկված համակարգը մեծամասնական համակարգի քողարկված տարբերակ է:

 

Ի պատասխան Դավիթ Հարությունյանը նշեց, որ առաջարկվող տարբերակը մեծամասնական չէ, այլ համամասնական համակարգերից մեկն է: Նա խոստացավ տրամադրել վերլուծություններ համամասնական համակարգի վերաբերյալ և նշեց, որ շատ երկրների գերակշիռ մասը, որը կիրառում է համամասնական համակարգ, նախընտրում է ներկայացված տարածքային ցուցակների սկզբունքը և այլ խնդիր է, թե փակ ցուցակ կլինի, թե բաց:
 

«Հիսուն-հիսուն հարաբերակցություն, որը մեզանում առկա է, սա արդեն այն էքստրիմն է, որն աշխարհում կա»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին