Կարևոր իրադարձություններ

Ամերիկյան ռազմաօդային ուժերը թռիչք են կատարել Հարավ-Չինական ծովի վիճելի շրջան

23 Ապրիլ, 2016 15:30
Ամերիկյան ռազմաօդային ուժերը թռիչք են կատարել Հարավ-Չինական ծովի վիճելի շրջան

ԱՄՆ ռազմաօդային ստորաբաժանումները հետախուզական գործողություն են անցկացրել Հարավ-Չինական ծովի վիճելի շրջանում, հայտնում է Japan Times-ը:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի չորս A-10C Thunderbolt կործանիչ և 2 ռազմական HH-60G ուղղաթիռ թռիչք են իրականացրել Սկարբորո հրվանդանի վրա, որը գտնվում է Հարավ-Չինական ծովի վիճելի տարածքում:

«Մեր խնդիրն է ծովային և օդային բաց տարածության ապահովում՝ միջազգային նորմաներին համապատասխան: Դա շատ կարևոր է: Միջազգային տնտեսությունները կախված են դրանից, ազատ առևտուրը կախված է ապրանքներ տեղափոխելու մեր հնարավորությունից»,- ասել է ԱՄՆ գնդապետ Լարի Քարդը:

Լրահոս

Դիտել ավելին