Կարևոր իրադարձություններ

Վարշավայի գագաթնաժողովը կճանաչի Վրաստանի առաջընթացը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

26 Հոկտեմբեր, 2015 20:22
Վարշավայի գագաթնաժողովը կճանաչի Վրաստանի առաջընթացը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, որ դեկտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման ժամանակ, ինչպես նաև հաջորդ տարի Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ պետք է ճանաչվի Վրաստանի գրանցած առաջընթացը։

Ափաթուրայի խոսքերով՝ պետք է հստակեցվեն նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ճանապարհին ընկած հետագա քայլերը։ Ափաթուրայն այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Խիդաշելին իր հերթին հայտարարել է, որ եթե Վարշավայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն չհայտարարի, որ Եվրոպան թույլ չի տա նոր «երկաթե վարագույր», ապա դա կլինի Կրեմլի հաղթանակը։ Նրա խոսքերով՝ Վրաստանը մեծ լավատեսությամբ է նայում Վարշավայի գագաթնաժողովին. «Կարծում եմ, որ այդ գագաթնաժողովի արդյունքները ևս մեկ անգամ կհաստատեն, որ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունն անդառնալի է, որ դա իրական գործընթաց է, որում տեղ նախատեսված չէ երրորդ կողմի համար։ Նաև հավատում եմ, որ դաշինքը վստահաբար կասի, որ Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն»։

 

Լրահոս

Դիտել ավելին