Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

Հայաստան‬|ի արտգործնախարարն ընդունեց երևանյան երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցող ցեղասպանություններ վերապրածներին

23 Ապրիլ, 2016 15:21
Հայաստան‬|ի արտգործնախարարն ընդունեց երևանյան երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցող ցեղասպանություններ վերապրածներին

Ապրիլի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի` ցեղասպանություններ, մարդկության դեմ հանցագործություններ վերապրած մասնակիցներին՝ Յոուք Չհանգին՝ Կամբոջայից, Կաբանդա Ալոյսին՝ Ռուանդայից, Նադիա Մուրադին՝ Իրաքից։ Շնորհակալություն հայտնելով ֆորումին մասնակցության համար` նախարար Նալբանդյանը արժևորեց երևանյան համաժողովին ականավոր գիտնականների, քաղաքական և հասարակական գործիչների, արվեստագետների և, հատկապես, ցեղասպանություններ վերապրածների ներկայությունը։ Նախարար Նալբանդյանը կարևորեց ցեղասպանությունների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջազգային հանրության համատեղ ջանքերը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ Երևանում արդեն երկրորդ անգամ անցկացվող գլոբալ ֆորումը դարձել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված պայքարի կարևոր միջազգային հարթակ: Նադիա Մուրադը ներկայացրեց ահաբեկիչների կողմից եզիդների դեմ Իրաքում իրականացվող վայրագություները, իր ընտանքի բարբարոսական սպանության պատմությունը։ Նադիա Մուրադը հայցեց այս կապակցությամբ միջազգային իրազեկվածությունը բարձրացնելու հարցում Հայաստանի աջակցությունը։ Նախարար Նալբանդյանը հավաստիացրեց, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը` եզդիների դեմ բռնարարաքների մասին միջազգային հարթակներում բարձրաձայնելու ուղղությամբ։ Հանդիպման մասնակիցները բարձր գնահատեցին ցեղասպանությունների կանխարգելաման ուղղությամբ միջազգային բեմահարթակում Հայաստանի առաջնորդող դերակատարությունը։ Էդվարդ Նալբանդյանը հյուրերին տեղեկացրեց այս ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունների ու ջանքերի մասին։

Լրահոս

Դիտել ավելին