Կարևոր իրադարձություններ

Փախստականների խնդիրը՝ Բելգիայի ներկայացուցիչի բնութագրմամբ

23 Ապրիլ, 2016 15:00
Փախստականների խնդիրը՝ Բելգիայի ներկայացուցիչի բնութագրմամբ

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փախստակններն ավելի շատ էին, քան այսօր:  Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Բելգիայի արդարադատության դատարանի ներկայացուցիչ, արբիտրաժային դատարանի դատավոր Ջորջ Հեփովենը:

Դատավորը ֆորումի ժամանակ խոսելով փախստականների թվերի մասին նշել է, որ նախորդ տարի Միացյալ ազգերի կազմակերպության կողմից  627,000 փախստականեր են գնացել Եվրոպա՝ ժամանակավոր ապաստան գտնելու համար:  

«Ըստ իրենց նրանք գնում էին ավելի  լավ երկիր, չնայած եթե այդ պայմանները տարբերվում էին իրենց նախնական պայմաններից: Այս ամենն իրականացվել է ԵՄ շրջանականերում, որը ունի այնպիսի իրավասություններ, որոնք այլևս չեն պատկանում անդամ երկրներին»,- ասաց նա:

Բելգիայի ներկայացուցչի  բնութագրմամբ՝ նրանք հասել են մի իրավիճակի, որ միջազգային հանրությունը դիմել է  թուրքերին:

«Իհարկե կոպիտ կհնչի, բայց մենք սիրիացիներին փոխանակում ենք միմյանց հետ:  Փախստականները ճգնաժամի պատճառով անցել են միջերկրական ծովը, որտեղ շատերը խեղդվել են, նրանք ռիսկի են դիմել եվրոպա հասնելու համար՝ եկել են ոտքով, ձիով…

Շատ երկրներում գուցե նրանց ռասիստորեն են վերաբերվել, սկզբնական շրջանում բարդ էր իրավիճակը, քանի որ պետությունները ֆինանսներ չունեին: Այդ պատճառով նրանք խնդիրը փորձեցին լուծել Թուրքիայի միջոցով ՝  խնդիրը դնելով այդ երկրի ուսերին»:  

Այն Սիրիացի միգրանտները, ովքեր անօրինական ճանապարհով հայտնվել են Հունաստանում, տեղափոխվում են Թուրքիա,  օրինակական միգրանտները գնում են այնտեղ,  որտեղ կարողանում են ապաստան գտնելու համար:

«Ինչու եմ ես փախստականների այս խնդիրը մեջբերում՝ սա այնքանով է նման Ցեղասպանությանը, որքանով այն կապ ունի մերձավոր արևելքի խնդրին, սա կապվում է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ, որը փորձել է գրավել այն տարածքները, որոնք իրենց չեն պատկանում: Իհարկե երկու տեղում էլ կա նույն ծրագիրը, երկու դեպքում էլ պետությունների մեջ հակամարտության խնդիրն է, ազգի բնաջնջումը»,- եզրափակեց նա: 

 

Լրահոս

Դիտել ավելին