Կարևոր իրադարձություններ

Մի քիչ աշխատեմ, հետո կմտածեմ սովորելու մասին. Արցախում զոհված Գրիգորին կյանքը տարբեր կողմերից ծեծել էր, բայց նա չէր չարացել

23 Ապրիլ, 2016 14:44
Մի քիչ աշխատեմ, հետո կմտածեմ սովորելու մասին. Արցախում զոհված Գրիգորին կյանքը տարբեր կողմերից ծեծել էր, բայց նա չէր չարացել

Արցախում քառօրյա պատերազմի ընթացքում զոհված 19-ամյա զինծառայող Գրիգոր Հարությունյանը սովորել է 127 ավագ դպրոցում: Այսօր էլ, իրենց նախկին աշակերտի նկարը դրված է դպրոցի առաջին հարկում:

Գրիգորը դպրոցից դուրս է եկել ավարտական 12-րդ դասարանի կեսից՝ աշխատանքի անցնելու համար: Դպրոցում նրան հիշում են որպես բարի ու համեստ տղայի: Գրիգորը փոքր է եղել, երբ հայրը մահացել է, ընտանիքը բազմազավակ է, սոցիալապես անապահով:

«Գրիգորը շատ ուրախ էր, թվում է, թե կյանքը տարբեր կողմերից ծեծել էր, ինքը պետք է չարանար, բայց բոլորովին չարություն չկար երխայի մեջ: Երեխեքը շատ սիրում էին նրան, մեկ էլ կտեսնեիր կհավաքվեին Գրիգորի շուրջը, նստեին, նմանավանդ աղջիկները: Ասում էին՝  իր հետ լավ է, ինքը ուրախ է, հետաքրքիր»,-Shabat.am-ի հետ զրույցում հիշեց դպրոցի հոգեբան, համակարգող դասղեկ տկն. Նունեն:

Գրիգորն ու եղբայրը սովորել են միևնույն դպրոցում, երկուսն էլ հետագայում դուրս են եկել դպրոցից, որպեսզի աշխատեն. «12-րդ դասարանի ուսումնական տարվա կեսից Գրիգորը դուրս եկավ դպրոցից աշխատելու համար: Աշխատում էր հացի փռում, մինչև դա էլ ֆուտբոլով էր զբաղվում, հետո դա թողեց, բնականաբար: Մաքուր երեխա էր շատ, ընկերական, սովորելուց աչքի չէր ընկնում, չնայած, եթե մտքին դներ, կսովորեր: Պարզապես երևի թե կյանքն էր ստիպել ավելի աշխատանքով զբաղվել»:

Տկն. Նունեն, որպես հոգեբան, աշխատել է Գրիգորի հետ ու ընդգծում է, որ Գրիգորը  բավական համետս երեխա է եղել, ոչնչից չի բողոքել:

«Երբ խոսում էինք, ասում էր՝ դե պիտի աշխատեմ մի քիչ աշխատեմ, հետո սովորելու մասին կմտածեմ…Գրիգորը բարդույթներ չուներ»,-ասաց մեր զրուցակիցը, հիշելով նաև, որ Գրիգորը 11-րդ դասարանի վերջում սիրահարված է եղել՚ «Փոխադրական քննություններին ասացի՝ ինչու ես էսքան նիհարել, Գրիգոր ջան, կարմրեց»:

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին