Կարևոր իրադարձություններ

Ինչպես «ճիշտ» ստիպել ընտանիքին գնահատել մայրիկի աշխատանքը. հոգեբանի խորհուրդ

26 Հոկտեմբեր, 2015 20:16
Ինչպես «ճիշտ» ստիպել ընտանիքին գնահատել մայրիկի աշխատանքը. հոգեբանի խորհուրդ

Հոգեբանի խորհուրդներն անհրաժեշտ են ոչ միայն ծայրահեղ իրավիճակներում, օրինակ՝ երբ ամուսինը հեռանում է տնից կամ անչափահաս որդին ընկնում է վատ շրջապատ: Երբեմն հարազատների փոքրիկ «խայթոցներն» ավելի շատ ուժ են խլում, քան խոշոր խնդիրները՝ գրում է mam.com-ը:

Պրոֆեսիոնալ հոգեբանի կարծիքը կարևոր է, օրինակ, այսպիսի իրավիճակում:

«Մենք ընտանիքում չորսն ենք՝ ես, ամուսինս, որդիս և դուստրս: Բոլորի համար ես եմ ուտելիք պատրաստում: Իմ տնեցիները շատ կամակոր են ուտելու հարցում. նրանք տարբեր բաներ են սիրում, և ինձ համար դժվար է յուրաքանչյուրին առանձին գոհացնելը: Եվ երբ հարազատներիցս մեկը դժգոհությամբ ետ է մղում ափսեն՝ ասելով, որ ինքը դա չի ուտում, ես ինձ շատ վիրավորված եմ զգում»,- գրում է Միրոսլավան Խարկովից:

Ահա թե ինչ է խորհուրդ տալիս հոգեբան Լեսյա Կովալչուկը:

«Երևում է՝ ձեր ընտանիքում ընդունված չէ հարգել Ձեր աշխատանքը և ջանքերը, հնարավոր է, որ Դուք եք դա թույլ տվել: Գուցե ինչ-որ բան փոխելու ժամանա՞կն է:

Սկզբի համար վերադարձրեք Ձեր կանացի արժանապատվությունը: Զբաղվեք ձեր սիրելի գործով և տան անդամներին առաջարկեք, որ իրենք պատրաստեն իրենց ճաշը: Միայն թե վճռական եղեք:
Շատ ժամանակ նվիրեք նրան, ինչը ձեզ երջանկացնում է, իսկ երբ ձեր ընտանիքը վերջապես ինքնուրույնության փորձ ձեռք կբերի, այն ժամանակ նոր կանոններ հաստատեք:

Արդյունքում Դուք կսովորեք գնահատել ինքներդ ձեզ, և ինքնաբերաբար Ձեզ կգնահատեն նաև ուրիշները: Բացի դրանից, սովորեցրեք ձեր երեխաներին շնորհակալություն ասել: Դա նաև շատ պետք կգա նրանց կյանքում: Այն, ինչ տալիս են ծնողները, երեխաները պետք է ընդունեն երախտագիտությամբ և հարգանքով»:

 

Լրահոս

Դիտել ավելին