Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը

23 Ապրիլ, 2016 14:34
Տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը

Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նիստում քննարկվել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև սահմանների արդիականացման և վերազինման խնդիրներին: ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ ապրիլի 2-5-ը տեղի ունեցած ռազմական գործողությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մեր սահմանների անվտանգության աստիճանը պետք է բարձրացվի որակական նոր մակարդակի` այդ նպատակով օգտագործելով ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան արտադրության ռազմական նշանակության բարձր տեխնոլոգիական միջոցներ, ինչը նաև հնարավորություն կտա բարձրացնել առաջնագծում կանգնած մեր զինվորների անվտանգությունը՝ նվազագույնի հասցնելով զոհերի թիվը : Կառավարման խորհուրդը նաև ողջունել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման նախագահ Արթուր Բաղդասարյանի և Հ3 հեռուստաընկերության նախաձեռնությունը` սահմանների արդիականացման և վերազինման նպատակով այսօր` ապրիլի 23-ին, ժամը 19:00-ից - 24:00-ն կազմակերպվող հեռուստանախագիծը՝ կոչ անելով մեր հայրենակիցներին ցուցաբերել ակտիվություն և իրենց ներդրումն ունենալ այս կարևոր գործում: Կառավարման խորհրդում քննարկվել են նաև ներքաղաքական, ինչպես նաև կուսակցական կազմակերպչական հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին