Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում 2 շաբաթվա ընթացքում շոգից մահացել է 220-ից ավելի մարդ

23 Ապրիլ, 2016 14:33
Հնդկաստանում 2 շաբաթվա ընթացքում շոգից մահացել է 220-ից ավելի մարդ

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հնդկաստանում մահացել է ավելի քան 220 մարդ. 256 շրջաններում 330 միլիոնից ավելի մարդ խմելու ջրի սուր պակասություն է զգում: Դա կազմում է երկրի բնակչության մեկ քառորդը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մա սին գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում տալով Հնդկաստանի Առողջապահության նախարարությանը:

Երկրի հարավային նահանգներում՝ Օդիշյեյում, Թելանհանում և Անդհրա Պրադեշում իրավիճակն ամենից շատ է սրված՝ այնտեղ շոգից 220-ից ավելի մահացածներ կան: Օդիշյեում վերջին հինգ օրերի ընթացքում ջերմաստիճանը շարունակաբար աճել է և շաբաթ օրը հասել ռեկորդայինի՝ 47,5 աստիճանի ըստ Ցելսիուսի:
Անտանելի շոգը տիրում է գրեթե ողջ Հնդկաստանում:

Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 2016 թ. ամառը կարող է վերջին 100 տարում ամենաշոգը դառնալ. երկրի հարավում ջերմաստիճանը կարող է գերազանցել 48 աստիճանն ըստ Ցելսիուսի:

Իրավիճակը վատթարացրել է վերջին երկու տարվա մեջ մուսոնային տեղումների կրիտիկական ցածր քանակով պայմանավորված: Նախորդ տարվա դժբախտությունից խուսափելու համար կառավարությունը երկրի ամենաշոգ շրջաններում հայտարարել է արտակարգ իրավիճակ: 2015 թ. անոմալ շոգից մահացել էր 2 հազար մարդ:

Բնակիչներին խորհուրդ են տալիս առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս չգալ տնից ժամը 11:00-13:00-ի սահմաններում: Նաև տեղակայվել են անվճար խմելու ջրի և կաթնային շիճուկի տրամադրման կետեր:

Մասնագետները աննախադեպ շոգը պայմանավորում են ապրիլյան անոմալ տապով և Էլ Նինյոյի ուժեղացմամբ: Դա բնության մեջ ցիկլիկ բնույթ կրող երևույթ է, որը կրկնվում է 2-7 ընդմիջմամբ: Էլ Նինյոն սովորաբար ուղեկցվում է էկոլոգիական աղետներով՝ երաշտ, հրդեհներ, հորդառատ անձրևներ, ինչը հանգեցնում է մարդկային կորուստների և անասնաբուծության ու մշակաբույսերի ոչնչացման: 

 

Լրահոս

Դիտել ավելին