Կարևոր իրադարձություններ

Հարտն Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահն է. Կոմպանի

26 Հոկտեմբեր, 2015 20:11
Հարտն Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահն է. Կոմպանի

«Մանչեսթեր Սիթի»-ի ավագ Վենսան Կոմպանին իր կարծիքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղի մասին:

«Քաղաքայիններ»-ի ավագը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի դարպասապահ Ջո Հարտին, ով 100-րդ խաղն է անցկացրել՝ Անգլիայի առաջնության շրջանակներում անառիկ պահելով սեփական դարպասը:

«Դեռ չգիտեմ, թե ինչպիսին էր խաղը երկրպագուների տեսակետից: Կողմերից որևէ մեկը չէր ցանկանում պարտվել: Գոլեր խփելու հնարավորություններ ունեինք: Բայց հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի:

«Յունայթեդ»-ը չկարողացավ գրավել մեր դարպասը, քանի որ Հարտն Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահն է»,- «քաղաքայիններ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կոմպանիի խոսքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին