Կարևոր իրադարձություններ

Մերկելն ու ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թուրքիա` միգրացիոն ճգնաժամի հարցով

23 Ապրիլ, 2016 13:40
Մերկելն ու ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թուրքիա` միգրացիոն ճգնաժամի հարցով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Եվրոպական միության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ մեկնում են Թուրքիա։ Նրանք կայցելեն թուրք-սիրիական սահման` մոտ 1 ամիս առաջ Անկարայի հետ կնքված միգրացիոն համաձայնագրի իրականացման առաջընթացն ուսումնասիրելու համար։


Ինչպես հայտնում է bbc.com-ը, ակնկալվում է, որ Մերկելը Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսի ուղեկցությամբ կայցելի սիրիական սահմանի մոտ գտնվող փախստականների ճամբարը, ինչպես նաև կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

 

Թուրքիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը կհայտնվի վտանգի տակ, եթե ԵՄ-ն չչեղարկի այցագրային պահանջները Թուրքիայի քաղաքացիների համար։


Մինչդեռ վիզայի ռեժիմի չեղարկման համար Թուրքիան մինչ մայիսի 4-ը պարտավորություն է ստանձնել 72 կետից բաղկացած բարեփոխումներ իրագործել։ Սակայն դիվանագետների փոխանցմամբ՝ թուրքական կողմին առ այսօր հաջողվել է իրագործել դրանց միայն կեսը։

 

Լրահոս

Դիտել ավելին