Կարևոր իրադարձություններ

Եթե որոշումներ չընդունվեն, ապա միգրացիոն ճգնաժամն էլ ավելի կխորանա

23 Ապրիլ, 2016 13:27
Եթե որոշումներ չընդունվեն, ապա միգրացիոն ճգնաժամն էլ ավելի կխորանա
ՄԱԿ-ի լիազորությունները պետք է ընդլայնվեն, քանի որ ՄԱԿ-ն ավելին է, քան սոսկ պետությունների հանրագումար է: Այս մասին ընդգծվեց «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում կազմակերպված Aurora Dialogues քննարկումների ընթացքում:  
 
Նշվեց, որ օրական միջին հաշվով վեց հազար մարդ է փախչում դեպի Եվրոպա, և եթե որոշումներ չընդունվեն, ապա փախստականների ճգնաժամն էլ ավելի կխորանա: 
 
Որպես հարցի երկարաժամկետ լուծում առաջարկվեց աշխատանքներ տանել մարդկային արժանապատվության պահպանումը երաշխավորելու ուղղությամբ: Իրավիճակը կարող է տարիներ տևել, ուստի ուշադրությունը պետք է  կենտրոնացնել դրա վրա:  
 
Կարևորվեց նաև, որպեսզի վերջ դրվեն ընթացիկ շարունակվող պատերազմներին. հրադադար են հայտարարում, բայց ռումբեր են նետվում, իհարկե, մարդիկ  նման պայմաններում կփախչեն Եվրոպա:
 
Մասնագետները բարձրացրեցին նաև փախստականների ճամբարներում  ավելի լավ պայմաններ ստեղծելու կարևորությունը, փախստականները  գոնե տանելի պայմաններում պետք է  կարողանան ապրել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին