Կարևոր իրադարձություններ

Գատուզոն կարող է գլխավորել Ղազախստանի հավաքականը

23 Ապրիլ, 2016 13:12
Գատուզոն կարող է գլխավորել Ղազախստանի հավաքականը

Իտալական «Միլան»-ի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն, ով այժմ զբաղվում է մարզչական գործունեությամբ, կարող է գլխավորել Ղազախստանի ազգային հավաքականը՝ հաղորդում է «Gazzetta World»-ը:

Աղբյուրը պնդում է, որ Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն կապ է հաստատել 38-ամյա Գատուզոյի հետ:

Գատուզոն դեռևս պետք է ավարտի մարզչական գործունեությունն Իտալիայի 3-րդ լիգայում, որից հետո, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Ղազախստան:

 

Լրահոս

Դիտել ավելին