Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    517,5
    523,5

  • EUR

    616,5
    628,5

  • RUB

    6,78
    7,02

Կարևոր իրադարձություններ

Թերին պատրաստ է Տոտենհեմի դեմ խաղին

23 Ապրիլ, 2016 12:58
Թերին պատրաստ է Տոտենհեմի դեմ խաղին

 

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը խոսել է «ազնվականների» պաշտպան Ջոն Թերիի մարզավիճակի մասին. խաղացողը դեռ շարունակում է ապաքինվել վնասվածքից:


Անգլիացին վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել մարտի 19-ին, երբ «Չելսին» մրցում էր «Վեսթ Հեմի» հետ:


«Կարծում եմ, որ Թերիի՝ «Վեսթ Հեմի» դեմ հանդիպելու ցանկությունն ավելի մեծ էր, քան իր ֆիզիկական պատրաստականությունը:



Նրա վնասվածքի ապաքինումն արագ է ընթանում: Կարծում եմ, որ Ջոնը կարող է մասնակցել «Տոտենհեմի» դեմ հանդիպմանը»,- Հիդինկի խոսքերն է մեջբերում abola.pt-ը:



Հիշեցնենք, որ «Չելսի» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 2-ին:

Լրահոս

Դիտել ավելին