Կարևոր իրադարձություններ

«Նրանք փորձում են ոչնչացնել մարդկանց՝ ելնելով ռասայական և կրոնական նկատառուﬓերից» Ջո Վերհովեն

23 Ապրիլ, 2016 12:57
«Նրանք փորձում են ոչնչացնել մարդկանց՝ ելնելով ռասայական և կրոնական նկատառուﬓերից» Ջո Վերհովեն

Ցեղասպանությունները կատարվում են նաև մարդկանց նկատմամբ, ովքեր իսլամ չեն դավանում։ Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Արդարադատության ﬕջազային դատարանի դատավոր Ջո Վերհովենը՝ նշելով, որ այն, ինչ «Իսլամական պետությունը» իրականացնում է Սիրիայում ևս ցեղասպանություն է, ահաբեկչություն։

 

«Նրանք փորձում են ոչնչացնել մարդկանց՝ ելնելով ռասայական և կրոնական նկատառուﬓերից, իսկ սա ցեղասպանություն է, և ոչ ուրիշ բան։ Ու ամենևին էլ պարտադիր չէ, որ ցեղասպանությունն իրականացնի պետությունը։ Մենք տեսնում ենք, որ «Իսլամական պետությունը» ցեղասպանություն է իրականացնում՝ չլինելով պետություն, լինելով խմբավորում»,- նշեց Վերհովենը:

 

Ըստ նրա՝ Իսլամական պետությունը, որպես ահաբեկչական խմբավորում, ոչնչացնում է եկեղեցիներն ու հուշարձանները, ինչը վկայում է ցեղասպանության առկայության մասին:

 

Արդարադատության ﬕջազգային դատարանի դատավորը հորդորեց համարձակություն դրսևորել ու ասել, որ այն, ինչ կատարվում է, ցեղասպանություն է:


«Պետք չէ պարզապես ասել, սահմանափակվել նրանով, որ կատարվածը դժբախտ դեպք է: Սա ցեղասպանություն է և եթե ﬕջոցներ չձեռնարկվեն այն կանխելու ուղղությամբ, հետևանքներն ավելի ծանր կլինեն»,- շեշտեց Վերհովենը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին