Կարևոր իրադարձություններ

«Ասթոն Վիլա»-ի ֆուտբոլիստը հրաժարվել է հանդես գալ թիմի կազմում

23 Ապրիլ, 2016 12:47
«Ասթոն Վիլա»-ի ֆուտբոլիստը հրաժարվել է հանդես գալ թիմի կազմում

«Ասթոն Վիլա»-ի կենտրոնական պաշտպան Ժորես Օկորեն հրաժարվել է խաղալ թիմի կազմում: Իրավիճակը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատարը:

«Բորնմուտ»-ի հետ խաղից առաջ ես սովորականի պես կանչեցի ֆուտբոլիստներին ու ասացի մեկնարկային կազմը, որից հետո Օկորեն ասաց, որ չի պատրաստվում նստել պահեստայինների նստարանին ու անձնական խնդիրների պատճառով ցանկանում է ներկա չգտնվել խաղին: Նրա խոսքերն ինձ իհարկե զարմացրին:

Ես նրան ընդհանրապես հայտացուցակից հանեցի: Երկու օր հետո մենք նորից հանդիպեցինք, ու ես հարցրի նրան՝ արդյոք որոշումը չի՞ փոխել, իսկ նա ասաց, որ ընդհանրապես չի ուզում խաղալ «Ասթոն Վիլա»-ում: Ես նրան հեռացրի առաջին թիմից»,- «Guardian»-ը փոխանցում է մարզչի խոսքը:

 

Լրահոս

Դիտել ավելին