Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ը նախագահ արաք Օբամայի ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձին։ Այս տարի ևս Սպիտակ տան ղեկավարը «ցեղասպանություն» բառի փոխարեն հնչեցրել է հայերեն «Մեծ Եղեռն» արտահայտությունը։
«Milliyet» թերթի տեղեկացմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարությունը իր տարածած գրավոր հայտարարության մեջ ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է արել անկողմնակալ մոտեցում ցուցաբերել ցեղասպանության հարցում։ Ըստ հայտարարության՝ Օբամայի՝ 1915 թվականի վերաբերյալ հայտարարությունը հիմնվում է 1-ին Համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած ցավալի իրադարձությունների միակողմանի ներկայացման վրա։
Նշվում է, որ Թուրքիան անկեղծությամբ ի ցույց է դնում հայ և թուրք ժողովուրդների՝ դարեր շարունակ համատեղ ապրելու փորձի հիման վրա խաղաղ ապագա կառուցելու իր ցանկությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն ցավալի է համարում, որ բարեկամ և դաշնակից երկրները վերոնշյալ կոչին աջակցելու փոխարեն խրախուսում են այն շրջանակներին, որոնք կողմ են բախումների խորացմանը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում