Կարևոր իրադարձություններ

Բրյուսելում ձերբակալել են ջիհադիստ «զբոսաշրջիկի»

23 Ապրիլ, 2016 12:27
Բրյուսելում ձերբակալել են ջիհադիստ «զբոսաշրջիկի»

Ֆրանսիայի քաղաքացին ձերբակալվել է Բրյուսելի Մոլենբեկ համայնքում` Սիրիայում մուսուլման զինյալների հավաքագրողների հետ շփման մեջ մտնելու փորձ կատարելիս, այսօր հայտնել է Derniere heure պարբերականը:

Պարբերականի տվյալներով` Մոլենբեկ գալով, երիտասարդը, ում անունն ու տարիքը չի հաղորդվում, սկսել է անցորդներից հարցնել մզկիթի ճանապարհը: Ընդ որում՝ նա բացատրել է, որ եկել է Ֆրանսիայից, որպեսզի ուղևորվի Սիրիա «արդար գործի համար» պայքարելու:

Անցորդներից մեկը համաձայնվել է նրան հասցնել մզկիթ, սակայն դրանից անմիջապես հետո ջիհադիստ «զբոսաշրջիկի» մասին տեղեկացրել է ոստիկանությանը:

Համարվում է, որ Բրյուսելի Մոլենբեկ համայնքում գործում է մուսուլման երիտասարդներին հավաքագրողների գաղտնի ցանց` Սիրիայում և Իրաքում պատերազմին մասնակցելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին