Կարևոր իրադարձություններ

ԻՊ-ը գերեվարել է կործանված ՄիԳ-23-ի օդաչուին

23 Ապրիլ, 2016 12:10
ԻՊ-ը գերեվարել է կործանված ՄիԳ-23-ի օդաչուին

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գերեվարել են Դամասկոսի օդանավակայանի շրջանում կործանված ինքնաթիռի օդաչուին։ Համապատասխան հայտարարությունը հայտնվել է Aamaq գործակալության կայքում, որն աջակցում է ԻՊ-ին, հայտնում է Reuters-ը։

 

Ազամ Եիդ անունով օդաչուն գերեվարվել է ահաբեկիչների կողմից այն բանից հետո, երբ պարաշյուտով վայրէջք է կատարել ինքնաթիռի ընկնելու վայրից քիչ հեռու։ Նրա հետագա ճակատագիրն անհայտ է:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների հարցով սիրիական դիտորդական կենտրոնը, ՄիԳ-23 ինքնաթիռն ընկել է Դամասկոսի օդանավակայանից հարավ-արևմուտք: Ինքնաթիռը պատկանել է Սիրիայի ՌՕՈւ-ին:

 

Դեռևս հայտնի չէ` ինքնաթիռը կործանվել է հարվածի հետևանքով, թե տեխնիկական անսարքության պատճառով:


 

 

Լրահոս

Դիտել ավելին